Մեսսին ինձ դարձրեց լավագույն մարզիչը. Ժոզե Մոուրինիո

Երբ ես ասում եմ «Մեսսի», ես նաև նկատի ունեմ բոլոր այն լավ խաղացողներին, ում դեմ երբևիցե խաղացել եմ

EFE-ի հետ հարցազրույցում Ժոզե Մոուրինիոն խոսել է այն մասին, թե ինչպես է Լեոնել Մեսսին ազդել իր մարզչական կարիերայի վրա:

Քանի որ պորտուգալացին մարզել է «Ռեալը», նա բավարար փորձ ունի արգենտինացու դեմ խաղերում:

«Մեսսին երբեք չի խաղացել իմ թիմերում, սակայն ես խաղացել եմ նրա դեմ ու նա ինձ դարձրել է լավագույն մարզիչը` ստիպելով մանրամասնորեն պատրաստվել խաղերին, կազմակերպել թիմին:

Երբ ես ասում եմ «Մեսսի», ես նաև նկատի ունեմ բոլոր այն լավ խաղացողներին, ում դեմ երբևիցե խաղացել եմ»,-ասել է Մոուրինիոն: