Դավութօղլուն հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին

Քաղաքական գործիչը երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, այնուհետեւ մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու եւ նոր քաղաքական շարժում ձեւավորելու ծրագրերի մասին, հայտնում է AP-ն:

Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել ուրբաթ, այն բանից մի քանի օր հետո, երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քննություն է սկսել՝ նրան եւ 3 նախկին օրենսդիրների կարգապահական խախտման պատճառով կուսակցությունից հեռացնելու համար:


Քաղաքական գործիչը երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, այնուհետեւ մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Նա վերջերս քննադատել էր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, հատկապես կարծիք արտահայտելու ազատության առնչությամբ:

Դավութօղլուն ԱԶԿ երկրորդ առանցքային դեմքն է, որը կուսակցության շարքերը լքում է նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանից հետո, որը հուլիսին նույնպես հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին: