Մենք կես դարից ավել հետ ենք ընկել գյուղատնտեսական ոլորտում

Գյուղացին չգիտի՝ իր աճեցրած բերքը, կաթը, միսը․․․ ո՞ւմ հանձնի

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղերում ամենա մեծ խնդիրը մնում է մթերման կետերի բացակայությունը։

Գյուղացին չգիտի՝ իր աճեցրած բերքը, կաթը, միսը․․․ ո՞ւմ հանձնի։ Կան անհատներ, որոնք գալիս են գյուղ իրենց մեքենաներով և գնում են կաթը, կամ փոխանակում որևիցե իրով, գյուղացու քրտինքի արդյունքը։ Ու դա համակարգված չի արվում և առողջ մրցունակության մթնոլորտ չի ստեղծում։ Ինչ գին առաջարկեն՝ դրան էլ համաձայնվում, կամ հրաժարվում են․ կաթից պանիր սարքելով, որ հետո մի ձև վաճառեն, իսկ ավելցուկ միրգը հավաքում, թորում տնական օղի սարքում։ Ի դեպ, հիմա հենց իսկը թորելու սեզոնն է։

Կարևոր չլուծված խնդիր է գյուղացու ագրարային անգրագիտությունը․ սրսկում, պարարտացնում են սրա, կամ նրա խորհուրդով, ոչ մասնագետի․ վարակելով, կամ իմունիտետից գցելով հողն ու բույսերը։ Էլ չասեմ, թե միջատների վրա ինչ մահացու է անդրադարձել ինքնաբժշկությունը գյուղատնտեսությունում։ Հենց, օրինակ, մեղուների վերանալու փաստը մտաբերենք։ Բանջարանաբոստանային կուլտուրաների լավ սորտերը գրեթե վերացել են։ Տեղական սելեկցիոն, օրինակ, Գյումրու կայանը լավ կլիներ վերակենդանացվեր։ Ի դեպ, թութունի դաշտերն էլ են քչացել։ Թութունի դեպքում համադրելով մշակաբույսերը կարելի է նույն վնասատուներից ազատվել բնական, օրգանիկ ձևով։ Սա իմիջիայլոց․․․

Նույն վիճակը անասնաբուծության ոլորտում է։

Մենք այս ընթացքում կես դարից ավել հետ ենք ընկել գյուղատնտեսական ոլորտում։ Ժամանակին ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը USAID – MAP-ը ագրարային շատ լավ ծրագրեր էր իրականացնում Հայաստանում, որի շնորհիվ զարգացավ գինեգործությունը, այծաբուծությունը և այլն։ Այդ ծրագրերը դադարելուց հետո գրեթե ամեն տեղ, որտեղ ներդրվել էին ծրագրերը հենց գյուղացիների, ֆերմեռների ձեռքով հօդս ցնդեցին։ Մարդիկ կաթիլային ոռոգման սարքուսուրքը, շլանգերից բռնած վաճառեցին։

Ստացած գումարը ծախսեցին, մնացին ծակ տաշտակի մոտ։ Սա ասում է այն մասին, որ առանց ծրագրային մոտեցմամբ, մասնագետների ներգրավմամբ մենք էլ ավելի ենք արագացնում ոլորտի դեգրադացիան, որովհետև գյուղացին ինքն իրենով մասսայի մեջ գրագետ չի և անզոր է ինքն իրենով զբաղվի թեկուզ, վարչապետի ասած՝ ոչխարաբուծությամբ։ Պետական մոտեցում, աջակցություն է հարկավոր։ Ու շատ շտապ»։