Ինչո՞վ է զբաղված կառավարությունը

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հուլիսի 30-ին նամակով դիմել եմ Կառավարությանը մարզային ներդրումային ֆորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Մասնավորապես՝ մեզ հետաքրքրում էր՝ 6 մարզերում իրականացվելիք ֆորումների ժամանակ պետբյուջեից որքա՞ն ֆինանսավորում է հատկացվել ֆորումների կազմակերպմանը, և երկրորդ հարցադրումը՝ արդյոք կա՞ հստակեցված պատկեր, թե ֆորումներից հետո ինչ ներդրումային ծրագրեր են իրագործվել, արդյոք գործադիրը ձեռք է բերե՞լ պայմանավորվածություններ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ՝ նոր ներդրումների մասով:

Նամակի հանձնելուց հետո անցել է մեկ ամիս 10 օր ժամանակ, և մինչ այս կառավարությունից ոչ մի արձագանք չունեմ:

Հիմա հարց՝ պարո՛ն վարչապետ, ինչո՞վ է զբաղված Ձեր կառավարությունը, որ մի նամակի պատասխան չեք կարողանում տալ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից