Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»

Օգոստոսին ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել Կիրկորովին դատական կատարածուների դաշնային ծառայության բազայում ներառելու մասին

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հաշիվները, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը։

Նշվում է, որ արտիստի հաշիվներն արգելափակել են «Սբերբանկում» և «ՍԴՄ-Բանկում»։

Կիրկորովի գործերի կառավարիչ Գենադի Ռիբակը գործակալությանն ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին։

«Կարծում եմ, որ դա լրագրողական սուտ է»,- ասել է նա։

Օգոստոսին ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել Կիրկորովին դատական կատարածուների դաշնային ծառայության բազայում ներառելու մասին` երեք հատ 2000-ական ռուբլի տուգանք չվճարելու համար։ Սակայն այդ ժամանակ Ռիբակը նույնպես հերքել է այդ տեղեկությունը։

armeniasputnik.am