Ու կրկին ՊՆ-ի կողմից 48 հազար դրամով ցեմենտ գնելու մասին

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը անդրադարձել է այս հարցին իր ֆեյսբուքյան էջում

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր էջում գրում է.

«Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի կապակցությամբ ցանկանում եմ փաստել հետևյալը՝ հաշվի առնելով նաև պաշտպանության նախարարի պատասխանը և ՊՆ պարզաբանումը՝

ՊՆ պարզաբանմամբ Արարատ ցեմենտի կողմից վաճառվող ցեմենտի գինը կազմում է 44,000 դրամ, այնինչ գործարանի կողմից 20.12.2018թ. հայտարարվել է գնի նվազեցման մասին՝ սահմանելով 40,000 դրամ: Ակնկալում եմ ընկերության պարզաբանումը,

• ՊՆ պարզաբանմամբ էլեկտրոնային աճուրդի համակարգը խափանվել է, որի պատճառով կազմակերպվել է մեկ անձից գնում: Համակարգի պարբերաբար խափանման մասին մտահոգություններ են արտահայտել նաև մի շարք տնտեսվորողներ, որը ունի լրացուցիչ պարզաբանման կարիք,

• Մեկ անձից գնման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնորդը իրավունք ունի մեկ անձից գնումը իրականացնել գնման հրավերի միջոցով, այսինքն ուղարկել հրավեր ցանկացած ընկերության, որը վաճառում է գնվող ապրանքը, ինչը այս պարագայում չի իրականացվել,

• Արդյունքում, գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու դեպքում, հնարավոր էր խնայել առնվազն 2,7 մլն դրամ (40,000 դրամի դեպքում՝ 5,6 մլն դրամ),

• Գնումների համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ առաջնային, ինչը հանդիսանում է պետական ծախսերի թերակատարման պատճառներից մեկը»: