Վլադիմիր Պուտինը հանդիպել է Խաբիբ Նուրմագոմեդովի հետ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նուրմագոմեդովին սեպտեմբերի 7-ին ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-ին Դաղստանից մեկնելուց առաջ օդանավակայանում հանդիպել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, հայտնում է ՌԴ Նախագահի պաշտոնական կայքը:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նուրմագոմեդովին սեպտեմբերի 7-ին ամերիկացի մարզիկ Դասթին Պուարյեի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ և նորանոր հաղթանակներ մաղթել 30-ամյա մարզիկին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Դաղստանի նախագահ Վլադիմիր Վասիլևը և Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը: