Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

Փաստաբան Ալեքսեյ Պարշինը միաժամանակ որևէ մեկնաբանություն չի տվել՝ հասարակությանը հնարավորություն տալով ինքնուրույն հետևություններ անել

Խաչատուրյան քույրերից մեկի՝ Անգելինայի փաստաբանը հրապարակել է Անգելինայի ու հոր նամակագրությունը և ձայնային հաղորդագրությունների սղագրությունները: Ալեքսեյ Պարշինը միաժամանակ որևէ մեկնաբանություն չի տվել՝ հասարակությանը հնարավորություն տալով ինքնուրույն հետևություններ անել:

«Հերթական նորությունները Խաչատուրյան քույրերի գործով: Մենք շարունակում ենք ծանոթանալ գործի նյութերին: Ստորև ներկայացվում է հեռախոսային նամակագրությունը և Միխայիլ Խաչատուրյանի ձայնային հաղորդագրությունների վերծանումը, որոնք նա ուղարկել է իր դստերը՝ Անգելինային: Ես սա թողնում եմ առանց մեկնաբանության: Ինքներդ հետևություններ արեք»,- գրել է փաստաբանը:

armeniasputnik.am