Մահացել է արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը

Արվեստաբանը մեծ թվով գիտական աշխատություններ է գրել նկարիչների եւ պատկերասրահների, զարդարվեստի եւ ինտերիերների մասին

Մոսկվայում մահացել է արվեստաբան, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ստելլա Բազազյանցը, փոխանցում է «Մոսկվա» գործակալությունը:

Նշվում է, որ նա մահացել է հիվանդության հետեւանքով սեպտեմբերի 11-ին իր տանը: Նա 84 տարեկան էր:

Բազազյանցը մեծ թվով գիտական աշխատություններ է գրել նկարիչների եւ պատկերասրահների, զարդարվեստի եւ ինտերիերների մասին: