Ուկրաինացի գիտնականներն Անտարկտիդայում «թաքնված» քարանձավ են գտել

Անտարկտիկայի Գալինդեզ կղզու վրա գտնվող քարանձավը հայտնաբերվել է անտարկտիկական առաջին արշավների ընթացքում

Ուկրաինական արշավախմբի անդամներն Անտարկտիդայում սառցե թաքնված քարանձավ են հայտնաբերել: Քարանձավում մեկ գետ ու երկու լիճ կա, հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությանը:

Անտարկտիկայի Գալինդեզ կղզու վրա գտնվող քարանձավը հայտնաբերվել է անտարկտիկական առաջին արշավների ընթացքում: Գալինդեզ կղզում է տեղակայված ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայանը, որը հիմնադրվել է 1996 թվականին բրիտանացի գիտնականների կողմից և այնուհետև հանձնվել Ուկրաինային՝ առանց փոխհատուցման պայմանների: