Ռոնալդուի ընկերուհին ցույց է տվել, ինչպես են երեխաները արձագանքում հոր գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անհաղթահարելի, անպարտելի իմ սեր, մենք սիրում ենք քեզ, Կրիշտիանու հպարտ եմ քեզնով, չորս գոլ՝ մեկական յուրաքանչյուր երեխայի համար», - գրել է Ջորջինա Ռոդրիգեսը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստի երեխաները արձագանքում հոր խփած գոլերին: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 34-ամյա հարձակվողը պոկեր էր ձևակերպել Լիտվայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում։

«Եզակի, անհաղթահարելի, անկրկնելի, անպարտելի իմ սեր:
Մենք սիրում ենք քեզ, Կրիշտիանու: Հպարտ եմ քեզնով: Չորս գոլ՝ մեկական յուրաքանչյուր երեխայի համար», - գրել է աղջիկը։
 

   

Աղբյուր  ArmSport.am