ՎԵՏՕ-ն շարունակում է հերթապահությունը «Սորոսի» գրասենյակի մոտ

Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ
 Նարեկ Մալյան

Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ:

Tert.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այս ակցիան անժամկետ է. « «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը հայտնի է որպես Սորոսի գրասենյակ: Տարիներ շարունակ Հայաստանում քարոզել են, որ ամենալավ քաղաքացին տրանսգենդերն է, ընդդեմ բանակի, եկեղեցու քարոզչությունը ֆինանսավորել են: Այս ակցիայի նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր աշխատում են Սորսի գրասենյակում և վարձատրվում են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից` նպատակ ունենալով քանդել մեր պետությունը: Այս պահին արտաքին թշնամին ազատ գործունություն է ծավալում երկրի սահմանների ներսում»:

Նարեկ Մալյանը հայտնեց, որ նախատեսում են գրասենյակի մոտ ժամանակավորապես տեղադրել Ջորջ Սորսի արձանը, և քաղաքացիները կարող են գնալ և նկարվել արձանի հետ: Ի դեպ՝ նա նշեց, որ այսօր ամբողջ օրը ակցիայի շրջանակներում Արամ Խաչատրյանի երաժշտությունն է հնչելու, քանի որ իր տեղեկություններով` Լարիսա Մինասյանը «զզվում է» նրա երաժշտությունից:

Ներկայացնում ենք ՎԵՏՕ-ի անդամների կողմից նկարահանված տեսանյութերը, որտեղ երևում է, թե ովքեր են գալիս գրասենյակ:

«Ծանոթացեք` Մայա Մհոյան. Սորոսի գրասենյակի ծրագրերի գծով օգնականն է»:

«Լարիսա Մինասյանի տեղակալ Դավիթ Ամիրյան»

«Ադրբեջանասեր Արթուր Սաքունցը ժամանեց Սորոսի գրասենյակ»:

Ժամանեց վարչապետ Լարիսա Մինասյանը: