Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնաակ Լենա Նազարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ որևէ իրավական հիմնավորում չկա Ամուլսարի հանքը չշահագործելու համար, հայտարարեց, որ Ամուլսարի հետ կապված լրագրողների ու հանրության հարցերն ուղղել է կառավարությանը և ստացել է նույն պատասխանները, որոնք հանրությունն է ստացել:
Նազարյանի խոսքերով, եթե հարցը լիներ ԱԺ-ում, ինքը կպատասխաներ հարցերին. «Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում քննարկումների ժամանակ»:
0Comments