Tert.am-ը գրում է․
ՀՀ սպառողական շուկայում գները շարունակում են կանոնավոր աճել, և ստացվում է, որ ժամանակին, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մատնացույց էր անում գնաճը և նույնիսկ թանկացումների դեմ պայքար հայտարարում, այսօր լինելով իշխանության ղեկին՝ ի վիճակի չէ կանխել գնաճը:
Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ: Հունիս ամսին գնաճը կազմել էր 2.5%, մայիսին՝ 2.8%, ապրիլ ամսին՝ 2,2%:
2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում կարտոֆիլի գները 75.4 %-ով աճել են: Թանկացել է նաև հացը՝ 5,5 %-ով, բանջարեղենի գները՝ 11,7%-ով, թռչնամիսը՝ 13.6 %, միսը՝ 3.1 % և այլն:
Այս պայմաններում նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «ամենևին էլ ոչ հռետորական» հարցը՝ ուղղված նախկին կառավարությանը, շարունակում է արդիական մնալ: «Շուկայում կարտոֆիլի գները «թռել» են, և հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները»,-ասել էր պատգամավոր Փաշինյանը:
Նախկինում Փաշինյանն առաջարկում էր ճիշտ պատասխանի 4 տարբերակ՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ: Ներկա իրավիճակում նույնիսկ խառը կանաչու գինը 18.2% աճ է գրանցվել, 9.8 %-ով աճել է կանաչ սոխի գինը, թեև չնչին, բայց աճել է նաև տաքդեղի կամ պղպեղի գինը՝ 0.2%-ով: Մնում է քաղաքացիներին առաջարկել սխտոր, որի գինը 26.2%-ով նվազել է, ճակնդեղ՝ -21.7% և վարունգ՝ -24.7%:
Հիշեցնենք, որ 2018թ-ին հունվար ամսին «Ելք» դաշինքի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և իր նախկին գործընկերները դուրս էին եկել փողոց և պայքարում էին գնաճի դեմ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայքարում են ոչ միայն թանկացումների, այլ թանկացնողների դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
0Comments