Ինչպես լինել ինքնաբավ և օրինակելի շրջապատի համար

Մտածեք այն մասին, որ այսօր ձեզ հիանալի օր է սպասվում և կարողացեք ուրախանալ մանրուքներով

Չի կարելի երջանկության մասին երազելու ժամանակ մտածել, որ կյանքը ճիշտ չի դասավորվել: Տիեզերքը արձագանքում է նմանատիպ մտքերին ու բացասական մտքերը նյութական արժեք է դարձնում:

Երբ մարդը լցված է սիրով, նա սիրվում է մյուսների կողմից: Կարողացեք լավատեսորեն մտածել և երջանկությունը կթակի ձեր դուռը:

Ապացուցված է այն փաստը, որ օրգանիզմում կատարվող ամեն երևույթ գտնվում է կենտրանական նյարդային համակարգի հսկողության տակ, որը տարիքային փոփոխությունների սցենարն է մշակում:

Եթե մարդը մտածում է, որ որոշակի տարիքում կհիվանդանա, խնդիրներ և անհաջողություններ կունենա, ապա այդպես էլ կլինի:

Անկախ հանգամանքներից պետք է կարողանալ լավատես լինել և սպասել դրական փոփոխությունների: Ձեզ ենք ներկայացնում այն պայմանները, որոնք երջանկություն գտնելու բանալին են:

Միշտ արթնացեք ժպիտով

Մտածեք այն մասին, որ այսօր ձեզ հիանալի օր է սպասվում և կարողացեք ուրախանալ մանրուքներով:

Շրջապատեք ձեզ միայն դրական ու երջանիկ մարդկանցով:

Կարողացեք հետաքրքիր լինել ինքներդ ձեզ համար

Զբաղվեք ինքնազարգացմամբ, փորձեք նոր գիտելիքներ ձեռք բերել և հիշեք, որ եթե մարդը ինքն իր հետ չի ձանձրանում, ապա մյուսներին ևս չի ձանձրացնի:

Զբաղվեք այն ամենովինչը ձեզ երջանկությունսեր և ուրախություն է պարգևում

Կան իրողություններ ու հանգամանքներ, որոնցից անհնար է խուսափելը, սակայն նման դեպքերում փորձեք ցանկացած երևույթի ու մարդու մեջ գտնել լավագույն հատկանիշը և կարողացեք միայն այդ տեսանկյունից գնահատել իրավիճակը:

Երբեք կասկածի տակ մի առեք սեփական անձի բացառիկ լինելը

Ամեն մարդ անհատականություն է և արժանի է սիրո ու երջանկության: Հպարտացեք ձեզանով, սիրեք ձեզ, իսկ դրական փոփոխությունները ժամանակի հետ նկատելի կդառնան:

Մի կորցրեք ներքին ներդաշնակությունը

Եթե զգում եք, որ ներքին վախ ունեք, վիրավորված եք կամ նեղված, ապա, անմիջապես, սկսեք դրական երևույթների մասին մտածել, որպեսզի չկորցնենք ներքին խաղաղությունը:

Հավաքեք նախկին սիրելիների լուսանկարները, որոնք ձեզ ցավ են պատճառում, դրեք տուփի մեջ, կապեք կարմիր ժապավենով ու տարեք միջնահարկ: Տարածված կարծիք կա այն մասին, որ այս տարբերակը օգնում է նախկին հարաբերություններին վերջ դնելուն:

Երազեք սիրո մասին

Ձեր երևակայության մեջ գծեք ցանկալի երջանկության ամեն մի մասնիկը, պատկերացրեք այն մարդուն, ում կցանկանայիք ձեր կողքին տեսնել և սյուժետային գծերով զագացրեք երևակայական երջանկությունը:

Գեղեցիկ թղթի վրա նկարագրեք այն տղամարդուն, որին կցանկանայիք հանդիպել

Կարողացեք հնարավորինս բնական պատկերացնել նրա արտաքինը, դիմագծերը, պահվածքը, սովորությունները, մարդկային հատկանիշները: Ինչքան մանրամասն նկարագրեք նրան, այնքան ավելի հավանական կդառնա ձեր ցանկության իրագործումը տիեզերքի համար:

Երազանքների նկար պատրաստեք

Եթե սերը ձեզ համար կյանքում առաջնային արժեք է, ապա համառոտ տեքստով պատկեր պատրաստեք, որի կենտրոնում ձեր նկարը փակցրեք, իսկ նկարի կողքը այն տղամարդու նկարը, որի արտաքինը ձեզ դուր է գալիս: Ձեր նկարները շրջապատեք գեղեցիկ տան, երեխաների, ավտոմեքենաների ու երջանկության զգացողություն առաջացնող այլ նկարների հետ:

Նկարը տեսանելի տեղում փակցրեք, որպեսզի հաճախ տեսնեք ու երազեք այդ ամենի մասին:

Ցանկալին ունենալու համար մոռացեք վիրավորանքի, սեփական ուժերի հանդեպ թերահավատության մասին: Սեր գտնելու գաղափարը չպետք է ինքնանպատակ լինի, այն այցելում է մեզ բնական ու ներդաշնակ ճանապարհով:

hay-info.ru