5 բան, որ անում են միշտ լավ մարզավիճակում գտնվող մարդիկ

Նրանք երբեք չեն զոհաբերում իրենց քնի ժամանակը
 քնի ժամանակ

Նրանք սիրում են ակտիվ լինել

Եթե դու այն մարդկանցից ես, որոնք սարսափում են մարզվելու մտքից, ապա պետք է սպորտով զբաղվելու նոր մոտեցում գտնես։ Մարդիկ, ովքեր բնությունից լավ մարզավիճակում են գտնվում, հաճույք են ստանում սպորտով զբաղվելուց և անհամբերությամբ սպասում են իրենց մարզումներին։

Իհարկե, դա չի նշանակում, որ նրանք ամեն օր ցանկանում են 100 ձգում կատարել կամ վազել 15 կիլոմետր, այլ նշանակում է, որ նրանց դուր է գալիս լինել լավ մարզավիճակում, և նրանք ավելի բարձր են գնահատում իրենց առողջությունն ու լավ ինքնազգացողությունը, քան ոչինչ չանելու և ամբողջ օրը բազմոցին նստելու ցանկությունը։

Նրանք դիետաներ չեն պահում

Դու գիտե՞ս գոնե մի մարդու, որ լավ մարզավիճակում է գտնվում և անընդհատ դիետա է պահում։ Լավ մարզավիճակում գտնվող մարդիկ հազվադեպ են դիետաներ պահում։ Առողջ սնունդը նրանց կենսակերպի մի մասն է։

Ընդհանուր առմամբ, լավ մարզավիճակ և առողջ սնունդ ունենալու բանալին է՝ լսել սեփական մարմնին։ Փորձիր հասկանալ, թե ինչն է քեզ օգնում առողջ և ողջ օրվա ընթացքում էներգիայով լի զգալ։ Սովորիր պատասխանել այս հարցերին, և շատ շուտով դու կհայտնվես նոր կենսակերպի ճանապարհին, երբ հաճույք կստանաս առողջ սննդից, այլ ոչ թե կտանջվես՝ պահելով ամեն տեսակի դիետաներ։

Նրանք իրենց ժամանակն անցկացնում են իրենց նման մարդկանց հետ

Քեզ ծանո՞թ է «Դու այն ես, ինչ ուտում ես» արտահայտությունը։ Այո, դա ճիշտ է, բայց դու նաև նա ես, ում հետ ուտում ես (անցկացնում ես ազատ ժամանակդ)։ Ինքդ մտածիր, եթե քո բոլոր ընկերներն անընդհատ արագ սննդից են օգտվում և ամբողջ օրն անց են կացնում հեռուստացույցի դիմաց, ապա դու ի՞նչ պետք է անես։ Երևի դու նույնպես կուտես զզվելի բաներ և օրերով կնստես տանը։

Իսկ եթե քո ընկերները սիրում են առողջ սնունդ պատրաստել և հաճույք են ստանում ակտիվ կենսակերպից, եթե նրանց դուր է գալիս հեծանիվ քշել կամ թենիս խաղալ, ապա դու էլ երևի կցանկանաս նրանց միանալ, և որպես հետևանք՝ ավելի ակտիվ կդառնաս։

Նրանք երբեք չեն զոհաբերում իրենց քնի ժամանակը

Եթե մինչև հիմա մտածում ես, որ լավ մարզավիճակում գտնվելու համար բավական է միայն սպորտով զբաղվել, ապա սխալվում ես, որովհետև լավ մարզավիճակում գտնվող մարդկանց գլխավոր սովորություններից մեկն առողջ քունն է։

Քունը ոչ միայն քեզ էներգիա է տալիս, որն անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար մարզվես, այլև վերականգնում է մկանները և ավելացնում քո սպորտային ձեռքբերումները։ Այնպես որ, փորձիր գոնե օրական 7-8 ժամ քնել։

Նրանք չեն փորձում «իդեալական» լինել

Իհարկե, հանդիպում են հազվադեպ մարդիկ, որոնք կարող են հեշտությամբ հրաժարվել մեկ կտոր խմորեղենից և դրանից ընդհանրապես չտանջվել։ Բայց մեզնից շատերը չխելագարվելու համար երբեմն ցանկանում են ինչ-որ համեղ բան ուտել։

Ժամանակ առ ժամանակ վայելել քո սիրելի քաղցրավենիքը, կարևոր չէ, դա լատտե՞ է, թե՞ շոկոլադե թխվածքաբլիթ։ Դա կօգնի քեզ չատել առողջ սնունդն ու նոր կենսակերպը։ Նույնը վերաբերում է նաև մարզումներին։ Եթե զգում ես, որ քո մարմնին դադար է հարկավոր, եթե անգամ դու այն չես պլանավորել, քեզ հանգստանալու հնարավորություն տուր։