Ինչպես հասկանալ, թե ինչ է պետք ժամանակակից կնոջը

Նույնիսկ հասուն մարդիկ այսօր չեն կարողանում ազատվել պատանեկան մաքսիմալիզմի մնացորդներից ու այն աստիճանաբար հասնում է իր առավելագույն մակարդակի, պերֆեկցիոնիզմին

Մարդկության առաջընթացի պայմաններում ոմանք մնում են նույն սահմանափակ հնարավորությունների շրջանակում, քանի որ պահանջների մակարդակն է զգալիորեն բարձրացել։ Դա հատկապես վառ են զգում այն տղամարդն ու կինը, որոնք փորձում են հասարակության հերթական առողջ բջիջը ստեղծել։

Նույնիսկ հասուն մարդիկ այսօր չեն կարողանում ազատվել պատանեկան մաքսիմալիզմի մնացորդներից ու այն աստիճանաբար հասնում է իր առավելագույն մակարդակի, պերֆեկցիոնիզմին։

Ի հայտ են գալիս որոշակի գաղափարական շաբլոններ, որոնց ձգտում են այս կամ այն սոցիալական խմբի գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Նրանք, ովքեր հասնում են հաջողության, իրենք են դառնում նմանակման արժանի շաբլոն։ Իսկ նրանց, ում դա չի հաջողվում, ձախորդ են համարում։

Տղամարդիկ համատարած որոնում են գեղեցկուհիների, արքայադուստրերի կամ գոնե պատշաճ կապեր ունեցող աղջկա։ Կանայք էլ համատարած փնտրում են ճերմակ նժույգ հեծնած արքայազնի՝ հարուստ, հաջողակ, գեղեցիկ, առատաձեռն ու մարդկային լավ հատկանիշերով։ Իդեալի հետեւից վազելով՝ եւ կանայք, եւ տղամարդիկ կորցնում են իրենք իրենց։ Իսկ նրանք, ում հասարակությունը նմանակման արժանի է ճանաչել, կարող են նվազ հաջողակ մարդկանցից իրենց համար պարաններ հյուսել։

Եվ այսպես ճերմակ նժույգով արքայազնը կարող է ամեն օր նոր ինտիմ ծանոթություններ հաստատել, իսկ պահանջված գեղեցկուհին միաժամանակ մի քանի երկրպագուների մտահան անել, ինտիմի մասին թեթեւ կիսաակնարկներով ու նրանցից թանկարժեք նվերներ ու ուշադրության այլ նշաններ շորթելով։

Փոխըմբռնման հասնել

Իդեալն անհասանելի է։ Դա պետք է հասկանալ, եթե ուզում եք ազատվել պերֆեկցիոնիզմի կաղապարներից։ Նույնիսկ արտաքուստ իդեալական մարդն ունի թերություններ՝ ծիծաղաշարժ թերություններից սկսած մինչեւ սադիզմի ու բռնության հակումներ։

Հարաբերությունները կառուցվում են փոխզիջման վրա։ Չի կարելի միայն վերցնել՝ ոչինչ չտալով։ Աշխարհի բոլոր կանանց հասկանալն անհնար է։ Բայց մեկ կնոջ հասկանալը հնարավոր է ու անհրաժեշտ՝ չնայած դա էլ է որոշակի ջանքեր ու զոհաբերություններ պահանջում։

Համընդհանուր ճանաչում վայելող իդեալը պարտադիր չէ, որ քո անձնական իդեալը լինի։ Շատ գիտնականներ ապացուցել են, որ ամբոխի միջինացված մտավոր գործակիցը երեք տարեկան երեխայի միջին արդյունքներին է մոտ՝ նույնիսկ եթե այդ ամբոխն ամբողջովին բաղկացած է կիրթ ու գրագետ մարդկանցից։ Ընդհանուրի կողմից ճանաչված իդեալները, որպես կանոն, ձանձրալի են ու շահադիտական։ Միայն դո՛ւ գիտես, թե քեզ ինչ է պետք։

Բնականաբար պետք չէ մոռանալ վստահության որոշակի շրջանակների մասին։ Կինը երբեք ամբողջովին չի բացվի, եթե դու ինքդ նրա առաջ հոգիդ բաց չանես։ Միայն երբ փոխադարձ վստահությունը հասնի գագաթնակետին, դու ու քո ընտրյալը կկարողանաք հասկանալ, թե որքանով եք համապատասխանում իրար։ Ընդ որում եթե զուգընկերները սկսում են կարեւորել իրենց միջեւ ստեղծված մտերմությունը, նրանք ունակ են անտեսել այն գործոնները, որոնք կարող են խանգարել նրանց հարաբերություններին։ Այդ սկզբունքի վրա է հիմնված տղամարդկանց ու կանանց հարաբերությունների հոգեբանությունը։

Իսկ հասկանալու համար, թե ինչ է ուզում ժամանակակից կինը, անհրաժեշտ է հենց նրան հարցել այդ մասին ու անկեղծ պատասխան ստանալ։ Կանացի, կամ տղամարդկանց ոչ մի նորաձեւ ամսագիր ձեզ ոչ մի օգտակար տեղեկություն չի տա՝ դրանք բոլորը, որպես կանոն, ընթերցողին առաջարկում են համընդհանուր ճանաչման արժանացած իդեալների բազմակողմանի նկարագրություններ։

 

Աղբյուրը՝ Kleo