Անջելինա Ջոլին յոթերորդ անգամ մայր կդառնա

Ինչ վերաբերում է Մեդոքսին, նա արդեն իսկ հարմարվել է Սեուլում

Անջելինա Ջոլին դժվարությամբ է վերապրում բաժանումն ավագ որդուց՝ Մեդոքսից։ Որդու Կորեա մեկնելուց հետո դերասանուհին  ծայրահեղ ճնշված վիճակում է։ Դատարկությունը լցնելու համար նա որոշել է յոթերորդ անգամ մայր դառնալ։

Картинки по запросу Angelina jolie kids getty

Առայժմ չի հաղորդվում՝ որ երկրից է Անջելինան մտադիր որգեդրել որդուն կամ դստերը։ Մեդոքսը Կամբոջայից է, նրա 15-ամյա եղբայրը՝ Փաքսը՝ Վիետնամից, 14-ամյա քույրը՝ Զախարան ծնվել է Եթովպիայում։ Բայց այդ՝ Ջոլին երեք կենսաբանական երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել Բրեդ Փիթի հետ ամուսնության ընթացքում՝ 13-ամյա դուստրը՝ Շայլոն եւ 11-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվյենը։

Առայժմ հայտնի չէ՝ ինչպես են Ջոլիի վեց երեխաները վերաբերում նրա որոշմանը։ Ի դեպ, 2015թ.-ի փետրվարին մամուլում արդեն իսկ տեղեկատվություն հայտնվել է այն մասին, որ դերասանուհին Մուսա անունով երկուամյա տղայի է որդեգրել Սիրիայից, սակայն աստղի ներկայացուցիչը հերքել է այն։

Ինչ վերաբերում է Մեդոքսին, նա արդեն իսկ հարմարվել է Սեուլում։ Պատանին ճշգրիտ գիտություններ կուսումնասիրի։ «Այսօր ես մեկնում եմ եւ նրան այստեղ թողնում։ Ամեն բան հասկանում եմ եւ ձգտում են լաց չլինել»,- ասել է Անջելինան՝ որդուն հասուն կյանք ճանապարհելով։

Լուսանկարները՝ Getty Images