Նիկոլ Փաշինյանն իր էջում արտատպել է Առողջապահության նախարարի գրառումը

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:

Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։

Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։

Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»»։