Յուղոտ մթերք օգտագործելը թուլացնում է հիշողությունը

Յուղոտ սնունդն ազդում է հատկապես երեխաների վրա

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ յուղոտ մթերք օգտագործելը հիշողության խնդիրներ է առաջացնում եւ ազդում է սովորելու ունակության վրա։

Ըստ Medvesti.com-ի, վարքում փոփոխությունները սկսում են նկատվել ավելի քան 60% յուղ պարունակող մթերքն ուտելուց արդեն մեկ շաբաթ անց։ Յուղոտ սնունդը խանգարում է գլխուղեղում մտավոր եւ ֆիզիկական ակտիվության համար պատասխանատու դոփամին կոչվող հորմոնի առաջացմանը, ինչն էլ սովորելու հետ կապված խնդիրների եւ անհանգիստ վարքի է հանգեցնում։ Յուղոտ սնունդն ազդում է հատկապես երեխաների վրա։ Թուլանում է նրանց հիշողությունը, նվազում է սովորելու ցանկությունն ու կարողությունը։