Ատամների վատագույն թշնամիները…

Շոկոլադի, կարամելի եւ այլ քաղցրեղենի սիրահարները պետք է իմանա, որ եթե խմորեղեն ուտելու գայթակղությանը չեն դիմացել, ատամները պետք է ողողեն սովորական ջրով

Սիրում եմ համեղ ուտել։ Սիրում եմ նաեւ սպիտիկաթույր ժպտալ եւ չեմ հավատում մաստակների գովազդին, իբր ատամներդ պաշտպանելու համար բավարար է այն 5 րոպե ծամել։ Թե ինչ մթերք չօգտագործել չափից ավելի, եւ ինչպես ավելի լավ խնամել ատամները, NEWS.am STYLE- ի թղթակցին պատմեց բժշկական գիտությունների թեկնածու, Armsodent- ի գլխավոր ատամնաբուժ Արմեն Նահապետյանը.

«Տարածված կարծիքին հակառակ, ատամների վատագույն թշնամին ոչ թե քաղցրն է, այլ թթվաշը։ Լիմոնի սիրահարների ատամները հաճախ կիսով չափ մաշված են լինում։ Հավանաբար շատերն են նկատել, որ ատամը պլոմբելիս ատամնաբուժը դրա «բնիկում» ինչ-որ թթվաշ բան է դնում։ Բանն այն է, որ թթվաշ նյութերը ատամի էմալի միկրոճաքեր են առաջացնում, ինչի շնորհիվ պլոմբն անմիջապես ներծծվում է ատամի մեջ։ Հիմա պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում ձեր ատամների հետ, երբ լիմոնի կտոր եք կծում… Այնպես որ, որքան քիչ օգտագործեք թթվաշ մթերքներ, այնքան քիչ կայցելեք ատամնաբուժին։

Վնասակարության առումով քաղցրը երկրորդ տեղում է։ Շոկոլադի, կարամելի եւ այլ քաղցրեղենի սիրահարները պետք է իմանա, որ եթե խմորեղեն ուտելու գայթակղությանը չեն դիմացել, ատամները պետք է ողողեն սովորական ջրով։

Ատամների վնասակարության բրոնզը ստանում են արեւածաղկի սերմերը։ Եթե դրանք բացում եք ոչ թե եղունգով այլ ատամներով՝ ատամների վրա խազեր են առաջանում»։