«Coca-Cola»-ն մտադիր է թողարկել «գեղեցկության հյութեր»

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջին խմբաքանակը լինելու է սահմանափակ

«Coca-Cola» ընկերությունը ֆրանսիական դեղագործակալան «Sanofi» ընկերության հետ համատեղ թողարկում է հյութերի նոր գիծ գեղեցկության համար, հայտնում է  Reuters-ը:

Beautific Oenobiol անվանումով նոր բրենդը կհայտնվի Ֆրանսիայի դեղատներում արդեն այս տարվա աշնանը: Beautific Oenobiol-ի գծի չորս հյութերի բաղադրությունն է` հանքային ջուրը, մրգային հյութ եւ սննդի հավելանյութեր: Հյութերը, ընկերության հավաստմամբ, կնպաստեն «մազերի եւ եղունգների ամրապնդմանը, մաշկի որակի բարելավմանն եւ նիհարելուն»:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջին խմբաքանակը լինելու է սահմանափակ, չնշելով, արդոք այդ մթերքը կվաճառվի որեւէ այլ տեղերում, թե` ոչ:

Ավելի վաղ` այս տարի «Coca-Cola» ընկերությունը Ֆրանսիայում ներկայացրել է Spritе՝ առանց կալորիաների շաքարի փոխարինիչ ստեւիի պարունակությամբ: