Շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված 06-ին

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել, ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, շտապօգնության ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկվածին նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել, ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում և փորձել է վնասված անվադողը փոխել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: