Գազավորված ըմպելիքը վտանգավոր է կանանց սրտի համար

Հետազոտության ընթացքում փորձարկվողներից երկու հազարը կաթված է տարել
հետազոտություն

Ամեն օր գազավորված ըմպելիք օգտագործող կանայք զգալիորեն մեծացնում են իշեմիկ կաթվածի ենթարկվելու հավանականությունը։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նման եզրահանգման են եկել Օսակայի համալսարանի գիտնականները։ Նրանք անց են կացրել մի գիտափորձ, որ տեւել է 18 տարի եւ ունեցել է 40-59 տարեկան 40 հազար մասնակից ։ Հետազոտության ընթացքում փորձարկվողներից երկու հազարը կաթված է տարել։ Նրանց սննդակարգի հետազոտության արդյունքում պարզվել է, որ պարբերաբար գազավորված խմիչք օգտագործող կանայք 83-%ով ավելի հաճախ են իշեմիկ կաթվածի ենթարկվում, քան նրանք, ովքեր հազվադեպ են օգտագործում այն կամ ընդհանրապես չեն օգտագործում։

Ավելացնենք, որ գազավորված ըմպելիքի օգտագործումը նման վտանգի առջեւ չի կանգնեցնում տամարդկանց։