Ուղիղ․ Հնդիկ ու պարսիկ են բերել, որ աշխատեն, էսքան մարդու գործազուրկ դարձրեցին. «Սանիթեք»-ի աշխատակիցներ

Աշխատակիցներից մեկի խոսքերով, իրենք օգոստոս ամսվա աշխատավարձ չեն ստացել, իրենց աշխատավարձն են պահանջում

«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց:

Աշխատակիցներից մեկի խոսքերով, իրենք օգոստոս ամսվա աշխատավարձ չեն ստացել, իրենց աշխատավարձն են պահանջում: Ընկերությունից փոխանցել են, որ քաղաքապետարանից գումարը չեն փոխանցել, դրա համար չեն կարողանում վճարել: Գումարը պետք է փոխանցվեր օգոստոսի 1-ին:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ընկերության որոշ աշխատակիցներ տեղափոխվել են Երևանի քաղաքապետարանի այն մարմին, որը աղբահանությամբ է զբաղվում, քաղաքացիները նշեցին, որ կան նման մարդիկ, ովքեր այդ քայլին գնացել են ստիպված, որովհետև պետք է ընտանիք պահեն. «Ստիպում են, որ երկրից հեռանանք: Հնդիկ ու պարսիկ են բերել, որ աշխատեն, էսքան մարդու գործազուրկ դարձրեցին: Թող օգնեին, «Սանիթեք»-ին ոտքի հանեին, ոչ թե խփեին ավելի ընկներ»: