Կինն ամուսնացել է ծառի հետ

Կինն ասել է, որ իր զուգընկերն աջակցում է այդ որոշմանը և նույնիսկ օգնում է նրան արարողության նախապատրաստման հարցում

Մեծ Բրիտանիայի բնակչուհի, երկու երեխաների մայր՝ Քեյթ Քենինգհեմն ամուսնացել է ծառի հետ և այժմ նախատեսում է իր ազգանունը փոխել ծառատեսակի անունով: Այս մասին հայտնում է «The Mirror»-ը:

Կինն ասել է, որ իր զուգընկերն աջակցում է այդ որոշմանը և նույնիսկ օգնում է նրան արարողության նախապատրաստման հարցում: Քինգինգհեմի ավագ որդին, երբ իմացել է մոր ծրագրերի մասին, շփոթվել է, բայց հետո որոշել է ներկա գտնվել հարսանիքին։

«Մայրս մահացել է ասթմայից, իսկ ես տառապում եմ բրոնխեխտազով: Այստեղ ճանապարհ կառուցելու պլանները սպառնալիք են մեր առողջության համար: Մեր տարածաշրջանում բնապահպանական իրավիճակն այնքան վատ է, ուստի մենք հուսահատորեն պետք է գտնենք այսպիսի լուծում, որը կբարելավի իրավիճակը, և ոչ թե ավելի կբարդացնի այն»,-այսպես է բացատրել իր քայլը բնաչուհին: