Մշակիր ինքդ քեզ

Երբ Երկինքը բաց է, Ձայնը Խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին
Հիսուս

Սեպտեմբերի 9

Քո զորությամբ մենք կհաղթենք

Այո: Քո այդ հաղթող Զորությունը ստանում ես Ինձնից: Ինձ հետ եղողը չի պարտվում: Նշանակում է՝ հաջողության գաղտնիքը ինձ հետ ապրելու մեջ է կայանում: Եթե կամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ, Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի: Վարձատրությունը, անշուշտ շռայլ կլինի՝ կատարյալ հաջողություն, բայց Իմ Հաջողությունը:

Այդ հաջողություններն են՝ շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր: Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն՝ նման Գողգոթայում տեղի ունեցածին: Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի,  ու անարգող աղմուկների դեմ կամ կլինի Հաջողությունը Հարուցյալ Փրկչի, երբ նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում: Այս բոլորը Իմ հաջողություններն են:

Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում:

Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ Հայտնության առջև: Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը Մեծ Ուրախություն է:

Երբ Երկինքը բաց է, Ձայնը Խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին:

Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես: Քո առաջին գործն է՝ քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը, տնկել նորերը, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին:

Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ: