Մեր առաջնային խնդիրն էր նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին՝ ակնկալելով, որ առաջիկա տարիներին, մեր քաղաքացիների համար առավել շոշափելի կլինի իրենց իսկ ընտրության արդյունքը

Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս փուլն էլ պատվով հաղթահարեցինք: Որակական, կազմակերպչական, ինչու չէ՝ գաղափարական առումով, շարունակեցինք հիմք դրված բարի ավանդույթը՝ ընտրությունից ընտրություն բարելավելու գործընթացի կազմակերպումն ու անցկացումը:

Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակից դիտորդական առաքելության ներկայացուցիչների և լրատվամիջոների արձագանքը ևս այս տրամաբանության մեջ էր:

Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը, համայնքներում հանդուրժողականության և հարգանքի մթնոլորտի ապահովումը: Այս առումով հաղթել ենք բոլորս:

Շնորհավորում եմ համայնքի ղեկավարների և ավագանու ծառայության համար պայքարի դուրս եկած բոլոր թեկնածուներին՝ արժանապատիվ պայքար մղելու, ազնվության և արդարության սկզբունքով շարժվելու, Արցախի պատիվը բարձր պահելու համար:

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին՝ ակնկալելով, որ առաջիկա տարիներին, մեր քաղաքացիների համար առավել շոշափելի կլինի իրենց իսկ ընտրության արդյունքը:

Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյան