Դերասան Արմեն Բեժանյանը պատգամավոր է ընտրվել Ռուսաստանում

Արմեն Բեժանյանը հավաքել է 197 ձայն
Արմեն Բեժանյան

«Реальные пацаны» հայտնի հումորային սերիալում Արմենկայի դերակատար Արմեն Բեժանյանն ընտրվել է Պերմի երկրամասի Օսայի քաղաքային խորհրդի պագամավոր։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։

«Ըստ Պերմի երկրամասի ընտրական հանձնաժողովի, Բեժանյանն առաջադրվել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմից: Ինչպես նշված է հանձնաժողովում, դեռևս 2013 թվականին վերջինս փորձել է դառնալ պատգամավոր, իսկ 2016-ին՝ Օսինսկու շրջանի Զեմսկու ժողովում: Սակայն, Բեժանյանը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Արմեն Բեժանյանը հավաքել է 197 ձայն (47,58%):