Տարվա ամենաթանկ հարսանիքը.որքան գումար է ծախսվել

Մամուլում գրվեց,որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլարի սահմաններում

Սեպտեմբերի 7-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի, և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անա­հիտի պսակադրությունը։

Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Խնջույքին մասնակցել  է նաև իշխանական էլիտան։ Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։Հյուրերի քանակը սահմանափակ էր եղել՝ 500 մարդուց ոչ ավելի։

Մեզ հայտնի է դարձել,թե որքան գումար է ծախսվել տարվա հարսանիքի ժամանակ:

Մեր ունեցած տեղեկություններով,միայն ծաղկային ձևավորման համար ծախսվել է 800 000 դոլար: Գրեթե նույնքան ծախսվել է  խնջույքի ուրախ մասն ապահովելու համար: Հայ եւ օտարերկրյա կատարողներին վճարվել է   800 000 դոլար:

Մամուլում գրվեց,որ հարսի զգեստի դիզայները լիբանանցի աշխարհահռչակ Էլի Սաաբն է, որի ստեղծած զգեստների արժեքը տատանվում է 200-300 հազար դոլարի սահմաններում: ԶԼՄ–ների տվյալներով` հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր Դուբայ զգեստը փորձելու համար:

Ընդհանուր առմամբ,հարսանիքի վրա մոտ 3 միլիոն դոլար է ծախսվել: