Բրիտանական Քինգսթոն–ափոն–Հալլ քաղաքում զույգը արտասովոր արարած է հայտնաբերել բակում։ Այս մասին հաղորդում է Hull Live պարբերականը։
Վենդի Գրեյն ու Էնդի Վերը սեպտեմբերի 5-ին իրենց բակում ժանիքներով և կտուցով օձի նման արարած են նկատել, որը երկնքից է ընկել։ Նրանք կենդանուն նստեցրել են բաժակի մեջ և սկսել են փնտրել համացանցում, թե ինչ կենդանի դա կարող է լինել, սակայն այդպես էլ չեն կարողացել հասկանալ։
«Նա այնպիսի տեսք ունի, կարծես նրան կիսով չափ կերել են և երկնքից է ընկել։ Ամեն անգամ, երբ մենք բարձրացնում ենք բաժակը, նա սկսում է սողալ։ Երբեք նման բան չեմ տեսել։ Նրա ներքին օրգանները դուրս են կախված, բայց նա դեռ շարժվում է»,– նշել է Գրեյը։
Որպես բուժքույր աշխատող կինը խոստովանել է, որ գիշերային հերթափոխից հետո տեսնելով այս կենդանուն, չի կարողացել քնել։
Լրագրողները ենթադրում են, որ սա իլիկաթիթեռի թրթուր է կամ էլ կաղնու շերամաորդ։
0Comments