2019 «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել

Նա չի մասնակցի Անդորրայի դեմ հաջորդ ընտրական հանդիպմանը, որը սեպտեմբերի 10-ին է

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» երկու խաղացողներ վնասվածքներ են ստացել ազգային հավաքականներում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն չի կարողացել ավարտել հանդիպումը Սերբիայի դեմ Եվրո-2020-ին ընտրական հանդիպումը։ 4։2 հաշվով հաղթել են պորտուգալացիները։

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել Ալբանիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում (4։1 հաղթել է Ֆրանսիան) եւ արդեն վերադարձել է կատալոնական ակումբ։ Նա չի մասնակցի Անդորրայի դեմ հաջորդ ընտրական հանդիպմանը, որը սեպտեմբերի 10-ին է։