Աղջիկը, որին «Միսս խոզ» էին անվանում, հաղթում է գեղեցկության մրցույթներում՝ ի հեճուկս բոլորի

Տարիներ շարունակ Մեգը փորձում էր թաքցնել մարմինը հագուստի տակ, բայց 2015-ին նա գրանցվում է ինքնավստահության եռօրյա դասընթացների

Plus Size մոդել Մեգ Գոլդբերգերն ազատորեն ցուցադրում է իր կառուցվածքը գեղեցկության մրցույթներում և պայմանագրեր է կնքում մոդելային գործակալությունների հետ:

Մանկության տարիներին Մեգը ստիպված էր իր մարմինը թաքցնել ազատ հագուստի հետևում, քանի որ դասարանցիները, երեխաների բնորոշ դաժանությամբ, նրան «Միսս խոզ» էին անվանում: Բայց վիրավորանքները նրան չկոտրեցին, և այժմ, իր մարմնի նկատմամբ վստահություն ձեռք բերելով, 21-ամյա մոդելը տրորել է իրեն վիրավորողների քիթը:

Տարիներ շարունակ Մեգը փորձում էր թաքցնել մարմինը հագուստի տակ, բայց 2015-ին նա գրանցվում է ինքնավստահության եռօրյա դասընթացների: Այստեղ նա ընկերանում է հրահանգչի հետ, որը Plus Size չափ ուներ և գեղեցկության մրցույթների մասնակից էր, հայտնում է The Daily Star-ը:

«Ես միշտ «մեծ» աղջիկ էի ցանկացած միջավայրում, ուստի հաճախ անհարմարության զգացում ունեի: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ սկսեցի մասնակցել գեղեցկության մրցույթների: Ինձ նույնիսկ հաջողվեց զբաղեցնել 4-րդ տեղը ազգային մակարդակում»,- պատմել է Գոլդբերգերը:

Фото © Instagram/meggoldberger

Այն պահից, երբ որ դատավորները գնահատեցին Մեգի գեղեցկությունը, նա աստիճանաբար սկսեց ընդունել իր մարմինը և ինքնավստահություն ձեռք բերել: Այժմ նա աշխատում է բազմաթիվ առցանց խանութների հետ, օրինակ ASOS-ի: Մեգը հույս ունի, որ իր աշխատանքը ցույց կտա այլ աղջիկներին և կանանց, որ նրանց կազմվածքը գեղեցիկ է, անկախ նրանից, թե ինչպիսին է այն:

Фото © Instagram/meggoldberger
«Առանց գեղեցկության մրցույթների ես չէի լինի այնպիսին, ինչպիսին հիմա եմ: Դրանք բարձրացրեցին իմ ինքնավստահությունը նոր մակարդակի, ես հաղթահարեցի ներքին պատնեշները և ինքս ինձ ապացուցեցի, որ գեղեցկությունը լինում է տարբեր ձևերի և չափերի»,- ասել է Գոլդբերգերը: