Ոճային լինելու 10 դաս՝ աշխարհի լավագույն մոդելների կողմից

Մոդելների լավագույն ընկերները մարզակոշիկներն են

Մոդելային աշխարհի գեղեցկուհիները զարմացնում են ոչ միայն իրենց կազմվածքով ու խնամված տեսքով, այլև իրենց ոճի զգացողությամբ։

Adme-ն գրում է, որ նրանց հաջողվում է 24 ժամվա ընթացքում ոճային ու հարմարավետ տեսք ունենալ, ասես հենց նոր են տանից դուրս եկել։

Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մոդելները։

1.      Նախապատվությունը տվեք բազային ՝ հիմանական հագուստին։ Երբ մենք տեսնում ենք մոդելներին սովորական կյանքում, նրանք հենց հիմնական տիպի հագուստ են հագնում՝ սովորական վերնաշապիկ ու ջինսեր։

2.      Ամբողջովին սև հագուստն անկրկնելի տարբերակ է։ Սևը միշտ նորաձև ու էլեգանտ տեսք ունի։

3.      Մոդելների լավագույն ընկերները մարզակոշիկներն են։ Բոլոր ժամանակակից մոդելները սիրում են մարզակոշիկներն ու ակտիվորեն օգտագործում դրանք առօրյա կյանքում։

4.      Նրանց զգեստապահարանի ևս մեկ պարտադիր բաղադրիչը կաշվե վերարկուն է։ Դրա շնորհիվ կարելի է ցանկացած կերպար ավելի նորաձև ու ժամանակակից դարձնել։

5. Մի վախեցեք օվերսայզ հագուստից։ Օվերսայզ բլուզները հիանալի համապատասխանում են ջինսերի հետ։

6.      Գտեք ձեզ համապատասխանող կատարյալ ջինսեր։ Բոլոր մոդելները սիրում են ջինսերն ու նախընտրում են բարձր գոտիով ջինսեր։ Դրանց շնորհիվ կարելի է ընդգծել կոնքերն ու փորն ավելի տափակ դարձնել։

7.      Տղամարդկանց ոճով հագուստն ինքնավստահություն է ավելացնում։ Կոպիտ կոշիկները, շապիկներն ու վերարկուները թույլ են տալիս ավելի հարմար ու վստահ զգալ։

8.      Նախապատվությունը տվեք աննկատ դիմահարդարմանը։ Ժամանակակից մոդելները չեն սիրում շատ դիմահարդարվել։ Լավագույն դիմահարդարումն այն է, որը չի երևում։

9.      Արևային ակնոցները հիանալիորեն լրացնում են կերպարը։ Միայն կարևոր է ընտրել այնպիսի շրջանակ, որը կհամապատասխանի ձեր դեմքի կառուցվածքին։

10.  Զգեստների ու աքսեսուարների միջոցով ընդգծեք ձեր առավելությունները։ Երեկոյան միջոցառումների համար ընտրեք խորը դեկոլտեով զգեստներ, սակայն հաշվի առեք, որ դրանք պետք է երկար լինեն, որպեսզի տեսքի ամբողջականությունն ու ներդաշնակությունը պահպանվի։