Դակոտա Ջոնսոնը թափանցիկ զգեստով ներկայացել է կինոփառատոնի կարմիր գորգուղու արարողությանը

Զգեստի հաջող ընտրությունն ընդգծել են մերկ ուսերը եւ բարակ գոտկատեղը։ Ջոնսոնի վարսերը հավաքված են, նա վառ շպարով է

29-ամյա դերսանուհի Դակոտա Ջոնսոնը Տորոնտոյում մասնակցել է կինոփոռատոնի։ Աստղը կարմիր գորգուղու արարողությանը ներկայացել է թափանցիկ զգեստով։

Դերասանուհին ներկա է գտնվել «The Friend» (Ընկեր) ֆիլմի պրեմիերային, որում կերտել է գլխավոր դերը։ Ցուցադրությանը Մելանի Գրիֆֆիտի դուստրը ներկայացել է գայթակղիչ սեւ երանգի զգեստով։ Զգեստը բազկացած է թափանցիկ վերնամասից եւ փքված, երկարափեշ կիսաշրջազգեստից։ Զգեստի հաջող ընտրությունն ընդգծել են մերկ ուսերը եւ բարակ գոտկատեղը։ Ջոնսոնի վարսերը հավաքված են, նա վառ շպարով է։ Որպես զարդ նա նախընտրել է ադամանդներով վզնոց։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղն իր ներկայությամբ ուրախացրել է երկրպագուներին։ Շատերը նկատել են, որ Քրիս Մարտինի սիրելին լավ տրամադրություն է ունեցել։

 

Աղբյուրը՝ Cosmo