Հարցում. 68.07%-ը համոզված է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Ռ. Քոչարյանի կալանավորման ամբողջ ընթացքում Iravunk.com-ում ընթանում է սոցհարցում՝ պարզելու, թե ինչպիսին է հանրային կարծիքը

Շաբաթվա գլխավոր թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումն էր, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի` նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը` 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը` 135-րդը` Սահմանադրությանը համապատասխանող: Այս որոշումից հետո՝ օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին առաջին ատյանի դատարանում սպասվում է Ռ. Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննության վերսկսումը:

Ռ. Քոչարյանի կալանավորման ամբողջ ընթացքում Iravunk.com-ում ընթանում է սոցհարցում՝ պարզելու, թե ինչպիսին է հանրային կարծիքը՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործի վերաբերյալ: Այս պահին պատկերը հետեւյալն է. հարցմանը մասնակցել է շուրջ 3 708 մարդ:

Նրանցից 68.07%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ, քաղաքական հետապնդում է իրականացվում: 0.7%-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է՝ «գուցե՝ այո»: 0.65%-ը դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 30.58%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Հավելենք, որ սոցհարցումը շարունակվում է, այնպես որ, հենց դուք կարող եք փոխել առկա պատկերը եւ ընտրել ձեր դիրքորոշմանն համապատասխանող պատասխանը՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝