Հովազի պատկերով տոպ, սպիտակ տաբատ, Մոնակո․ Ջենիֆեր Լոպեսը բոյֆրենդի հետ այցելել է խաղատուն

Տոպը նա համադրել է սպիտակ, լայն, թեթեւ կտորից տաբատով, որը ընդգծել է Լոպեսի բարակ գոտկատեղը

50-ամյա երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր փեսացուի՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսի հետ շարունակում է վայելել իր հանգիստը։ Սան Տրոպեից հետո սիրահարները մեկնել են Մոնակո, որտեղ նրանց նկատել են տեղի խաղատներից մեկում։

Այցի համար Ջեյ Լոն ընտրել է հովազի պատկերով անհավասարաչափ տոպ։ Աստղի մի ուսը բաց է եղել, որն էլ ընդգծել է նրա իդեալական արեւայրուքը։ Տոպը նա համադրել է սպիտակ, լայն, թեթեւ կտորից տաբատով, որը ընդգծել է Լոպեսի բարակ գոտկատեղը։

Հիշեցնենք, որ օրերս Ջենիֆերը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել է իր վարպետությունը։ Կադրերում արտիստուհին ասես պրոֆեսիոնալ լինի։ Բացի անհարմար պահերից եղել են նաեւ կապտուկներ, որոնք նա ստացել է ձողի վրա պարելու ժամանակ։

«Կյանքն ավարտվում է ձեր հարմարավետության զոնայի վերջում․․․ Սա ամենաբարդ գործերից մեկն է եղել, որը ես երբեւէ կատարել եմ։ Սակայն այդ ամենն արժեր», - ընդգծել էր աստղը։

 

 

Աղբյուրը՝ JustJared

Լուսանկարները՝ Legion-Media