Լոլիտան բացահայտել է երիտասարդ ամուսնուց բաժանվելու իրական պատճառները

Դիմա հետ մեծ սխալ ենք գործել, քանի որ չենք աշխատել մեր հարաբերությունների վրա։ Այ սրանում է ողբերգությունը

 

 

55-ամյա երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է երիտասարդ ամուսնուց՝ Դմիտրի Իվանովի հետ բաժանվելու իրական պատճառների մասին։ Նրա կարծիքով իրենց զույգը քանդվեց, քազնի ժամանակին հոգեբանին չեն դիմել։

Չնայած բաժանության մասին հայտարարությանը, աստղային զույգի ապահարզանը դեռ պաշտոնապես տեղի չի ունեցել։ Լոլիտան համարվում է սպորտսմենի օրինական կինը։ Իսկ թե երբ այն տեղի կունենա, դեռ հայտնի չէ։

Երգչուհին բացառում է, որ Դիմայի հետ նրանք կրկին կարող են միանալ։ Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, քանի որ նա է ընդունել այս որոշումը։ Այժմ Լոլիտան ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է ամառանոցում, որտեղ կարողանում է փոքր-ինչ լիցքաթափվել ու հանգստանալ։

 «Դիմա հետ մեծ սխալ ենք գործել, քանի որ չենք աշխատել մեր հարաբերությունների վրա։ Այ սրանում է ողբերգությունը։ Մենք միմյանց մեջ որոշ բաներ չէինք հավանում, սակայն այդ թեմաների շուրջ չենք զրուցել։ Մեկ ես էի փախչում, մեկ նա։ Իսկ անհրաժեշտ էր գնալ հոգեբանի մոտ եւ պատմել։ Այդ ժամանակ մենք կարող էինք պահպանել հարաբերությունները», - վստահ է Միլյավսկայան։

Երգչուհին հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց զույգի բաժանության պատճառը տարիքային տարբերությունն է։ «Երկուսս էլ գերհոգնած ենք։ Առաջնայինը աշխատանքն էր, իսկ անձնական որոշ բաներ ետին պլան։ Հարկավոր էր մեկ անգամ եւս բացատրվել, ձեռք ձեռքի բռնել եւ ասել․ «Մենք ամեն ինչ կշտկենք»։ Չգիտեմ կստացվի, թե ոչ։ Ամեն ինչ կախված է Դիմայից», - «Собеседник»-ի հետ զրույցում եզրափակել է Լոլիտան։