6 թաքնված նշան, որ օրգանիզմը «խեղդվում» է ծարավից

Ջրազրկումը կարող է զարկերակային ճնշման նվազման պատճառ դառնալ, սրտին ստիպել ավելի շատ աշխատել

Օրգանիզմը բնականոն գործունեության համար պետք է բավարար քանակով հեղուկ ստանա: Med2.ru-ի հաղորդմամբ՝ երբ օրգանիզմին չի բավարարում հեղուկի մակարդակը, տուժում են բազմաթիվ գործընթացներ:

Գրգռվածություն և տրամադրության անկումներ: Ջրազրկումը կարող է հանգեցնել հոգնածության, գրգռվածության, կենտրոնանալու դժվարությունների:

Քաղցր և ալյուրից պատրաստված մթերք օգտագործելու ցանկություն: Մարդիկ քաղցի և ծարավի զգացումները հաճախ են շփոթում: Բայց քչերն են տեղյակ այն մասին, որ ջրազրկումը կարող է քաղցր և ալյուրից պատրաստված մթերք օգտագործելու ցանկություն առաջացնել: Ջրազրկված հյուսվածքների համար դժվար է էներգիա անջատել մթերքից, ինչի հետևանքով օրգանիզմը կարիք է ունենում մթերքի, որից կարող է արագ էներգիա ստանալ:

Մաշկը կորցնում է առաձգականությունը: Ջրազրկումը բացասաբար է անդրադառնում նաև մաշկի որակի վրա. դրա հետևանքով այն կորցնում է առաձգականությունը:

Թուլություն և գլխապտույտ: Ջրազրկման հետևանքներից մեկը ճնշման անկումն է. դրա հետևանքով կարող են նկատվել թուլություն, գլխապտույտ և նույնիսկ՝ ուշագնացություն: Մի արհամարհեք այս ախտանշանները. եթե դրանք պարբերական բնույթ են կրում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Աշխատունակության անկում: Ջրազրկումը կարող է զարկերակային ճնշման նվազման պատճառ դառնալ, սրտին ստիպել ավելի շատ աշխատել: Ընդհանուր առմամբ հեղուկի 5 տոկոսի կորուստը հանգեցնում է աշխատունակության 30 տոկոս կորստի:

Տհաճ հոտ բերանից: Ջրազրկման դեպքում շնչառությունը դադարում է թարմ լինել: Եթե ատամների և լնդերի, նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ չկան, բայց բերանից տհաճ հոտ է գալիս, շատ ջուր խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը