Ամերիկացիներն սկսել են համակարգչի և հեռուստացույցի առջև ավելի շատ ժամանակ անցկացնել, քան երբևէ

Գիտնականները նշում են, որ նստած վիճակում ժամանակի մեծ մասն ԱՄՆ-ի բնակիչներն անցկացնում են բացառապես հեռուստատեսային ծրագրեր, սերիալներ եւ ֆիլմեր դիտելիս

Բոլոր տարիքային խմբերի ամերիկացիները վերջին տարիներին սկսել են ավելի շատ ժամանակ անցացնել համակարգչի եւ հեռուստացույցի առջեւ, քան նախկինում երբեւէ: Այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի հերթական պրակում։

Այն ցույց է տվել, որ ամերիկացի դեռահասներն օրական 8,2 ժամ անցկացնում են նստած վիճակում, իսկ չափահասներն՝ օրական 6,4 ժամ: Այս ցուցանիշը երկու տարիքային խմերի համար էլ մեկ ժամով ավելացել է վերջին նման հետազոտության պահից ի վեր, որն անցկացվել է դարասկզբին, եւ ռեկորդային է դիտարկման ամբողջ ժամանակաշրջանում: Գիտնականները նշում են, որ նստած վիճակում ժամանակի մեծ մասն ԱՄՆ-ի բնակիչներն անցկացնում են բացառապես հեռուստատեսային ծրագրեր, սերիալներ եւ ֆիլմեր դիտելիս:

Ըստ որում երեխաների 62 տոկոսը, դեռահասների 59 տոկոսը եւ մեծահասակների 65 տոկոսը հեռուստացույց են դիտում օրական երկու կամ ավելի ժամ: Բայց եթե նրանց համաքաղաքացիները հեռուստացույց չեն դիտում, ապա նրանք, որպես կանոն, նստում են համակարգչի առջեւ՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը, ընդգծում են հետազոտողները: Այս ցուցանիշը, նշված Է զեկույցում, գրեթե կրկնակի մեծացել է մեծահասակների համար եւ զգալիորեն բարձրացել երեխաների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: