Կանայք սմարթֆոնների օգտագործումից պարանոցի հատվածում ավելի սուր ցավեր են ունենում, քան տղամարդիկ. ուսումնասիրություն

ԱՄՆ Արքանզաս նահանգի համալսարանի դոկտոր Քլար Թերհունը խորհուրդ է տալիս, ոչ միայն կանանց այլև բոլորին, հետևել իրենց նստած դիքին սմարթֆոններն օգտագործելիս, հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար

Կանայք սմարթֆոնների օգտագործումից պարանոցի հատվածում ավելի հաճախ և ավելի սուր ցավեր են ունենում, քան տղամարդիկ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով գիտնականների ուսումնասիրությունը։ 

Խնդիրը կապված է սարքի էկրանին նայելու ընթացքում կանանց ընդունած դիրքի հետ։ Տղամարդկանց վիզը, որպես կանոն, ավելի երկար է (տղամարդիկ ավելի բարձր հասակ ունեն), և նրանք այն ավելի բարձր են պահում՝ ավելի մոտ գլխին, իսկ կանայք, ընդհակառակը, վիզը մոտեցնում են կրծքավանդակին։  

«Մեր խորհուրդը մարդկանց հավանաբար կլիներ այն, որ խուսափեին ժամեր շարունակ գլուխը կախ սմարթֆոնների էկրանին նայելուց։ Սակայն իմ խիստ խորհուրդը կանանց՝ հետևե՛ք ձեր դիրքին և փորձե՛ք ավելի հարմարվետ դիրք ընդունել սարքերն օգտագործելու ժամանակ»,-հայտնել է ԱՄՆ Արքանզաս նահանգի համալսարանի մարդաբանության ֆակուլտետի դոկտոր Քլար Թերհունը, որն այս ուսումնասիրության հեղինակներից է:

Այս ուսումնասիրության հետքերով գիտնականները մտադիր են պարզել՝ արդյո՞ք կապ ունի կանանց՝ վիզը կախելու աստիճանը պարանոցի հատվածում ունեցած ցավերի հետ։