Մսից ամբողջությամբ հրաժարվելը կարող է մեծացնել կաթվածի հավանականությունը

Միաժամանակ նշվում է, որ մսակերների համեմատությամբ բուսակերների մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ ցածր է եղել

Օքսֆորդի համալսարանը 18 տարի հետևել է մոտ 50 հազար մարդու առողջական վիճակին և հետևություն արել. որոշ վիտամինների բացակայության պատճառով բուսակերությունը մեծացրել է կաթվածի հավանականությունը:

The Daily Mail-ը հայտնում է, որ բուսակերների շրջանում ինսուլտի հավանականությունը 20 տոկոսով ավելին է, քան մսակերների շրջանում:

Միաժամանակ նշվում է, որ մսակերների համեմատությամբ բուսակերների մոտ խոլեստերինի մակարդակն արյան մեջ ցածր է եղել: B12 և այլ վիտամինների մակարդակը ևս բավարար չի եղել:

Գիտնականների խոսքով՝ բուսակերական դիետան չպետք է ինքնանպատակ լինի: Մասնագետները հորդորում են մսակերներին չգերազանցել կարմիր մսի օգտագործումը 90 գրամից: Սակայն լիարժեքորեն հրաժարվել մսից, ըստ ամենայնի, պետք չէ: