Ստյոպա Սաֆարյանի հետ կատարվածում Մարուքյանը քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ է տեսնում

Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանը  ֆեյսբուքյան իր էջում Ստյոպա Սաֆարյանի դեմ իրականացված հարձակմանը վերաբերող գրառում է կատարել.

«Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակվում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել: Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:

Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։ Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»,- գրել է Մարսուքյանը: