Հայկական դրամը 25 տարեկան է

1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը
դրամ

Այսօր` նոյեմբերի 22-ին, լրանում է հայկական դրամի 25-ամյակը:

1993 թվականի նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից սկսված ՀՀ տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ Պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000 ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը եւ ներդրվեց ազգային արժույթը `10, 25, 50, 100, 200, 500 դրամները:;

Լեւոն Տեր-Պետրոսյան` Ազգային դրամի շրջանառությունը մեր ժողովրդի համար արժանահիշատակ իրադարձություն է. 

«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հանրապետության առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական կացությունը նոր փորձության ենթարկվեց` կապված դրամաշրջանառության կազմալուծման եւ հիպերինֆլյացիայի նոր դրսեւորումների հետ: Նման իրավիճակներ ստեղծվեցին բոլոր այն նորանկախ երկրներում, որտեղ դեռեւս պաշտոնական շրջանառության մեջ էին ԽՍՀՄ պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992թթ. նմուշի դրամանիշերը: Ձեզ քաջ հայտնի է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի հետ դեռեւս այս տարվա սեպտեմբերի համաձայնագիր ստորագրեց միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, որի ուղղությամբ մեր դիրքորոշումը կապված էր ինչպես ընթացիկ խնդիրների լուծման, այնպես էլ երկարաժամկետ սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական նպատակներով»,-այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:ս

Մենք արեցինք մեզանից կախված ամեն ինչ միասնական ռուբլու գոտու խնդիրը քաղաքակիրթ փոխհամաձայնությամբ իրականացնելու համար: Ռուսաստանի կոշտ դիրքորոշման շնորհիվ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Արդյունքում Ռուսաստանն ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց, նրան հետեւեցին Ղազախստանն ու Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը: Ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը որքան անցանկալի, այնքան էլ կանխատեսելի էր, որի համար մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ քայլեր, մասնավորապես` ամբողջությամբ տպագրվել եւ հանրապետություն է փոխադրվել ազգային դրամանիշը` դրամը… 

աս