Վարչական շրջանները նոր աղբամաններ կունենան. ևս 1000 աղբաման է բերվել Երևան

Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ

Ջրվեժից ևս 1000 աղբաման տեղափոխվում է վարչական շրջաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Դրանք կտեղադրվեն հիմնական փողոցներում, իսկ փոխարինված նորերը կտարվեն բակային տարածքներ»,- ասված է գրառման մեջ։