Աստրախանում շունն այրված տան ավերակների մոտ սպասում է իր տերերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրդեհից հետո, շինությունից մնացել են միայն մոխրացած ավերակներ, ոչնչացվել են նաև դրան հարակից կառույցներն ու մեքենան
Աստրախանում շունն այրված տան ավերակների մոտ սպասում է իր տերերին

ՌԴ Աստրախանի մարզի Կրասնիյե Բարիկադի գյուղում ականատեսը տեսանկարել է շան, որն այրված տան ավերակների մոտ սպասում է իր տերերին: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Հրդեհից հետո, շինությունից մնացել են միայն մոխրացած ավերակներ, ոչնչացվել են նաև դրան հարակից կառույցներն ու մեքենան, գրում է ria.ru-ն:

Միևնույն ժամանակ, թե որքան ժամանակ է կենդանին սպասում իր տերերին՝ չի նշվում: