Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա

Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

հրդեհ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում:

հրդեհ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 թ.), տեղի ուժերով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

հրդեհ