Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է՝ ընդդիմությունն առաջնորդելու համար

Մեր կուսակցության առաքելությունը առաջնորդելն է էն հեղափոխությունը, որն անխուսափելի է

Այսօր «Էրեբունի» պլազայում տեղի ուենցավ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Ելույթով հանդես եկավ կուսակցության հիմանդիրներից Արթուր Դանիելյանը, որն էլ հետո միաձայն ընտրվեց կուսակցության ղեկավար։ Դանիելյանն սաց, որ իրենք չեն ստեղծվել, որ մասնակցեն ընտրություններին և մաս կազմեն այսօր տեղի ունեցող թատրոնին, իրենք ստեղծվել են, որ քաղաքացու ձեռքից բռնեն և դուրս գան այդ թատրոնից։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին այն ամենի համար, ինչ նա արել է և անում է՝ նշելով, որ դրանով Փաշինյանը մոտեցնում է այն մեծ հեղափոխությունը, որը շուտով գալու է։

«Մեր կուսակցության առաքելությունը առաջնորդելն է էն հեղափոխությունը, որն անխուսափելի է։ Բայց ես չեմ ուզում, որ հետնորդ լինենք էդ պրոցեսում, ես չեմ ուզում, որ մեզ, ինչպես միշտ, «քոփի փեսթ» արած փաստաթղթեր բերեն, ասեն՝ ձեր մոտ ինստալացիա արեք, ձեր պետության մեջ։ Այսինքն՝ մեր հիմնական առաքելությունը հենց էդ հեղափոխությունն առաջնորդելն է։ Համաշխարհային պրոցես է լինելու, որի առաջամարտիկը պետք է լինեն հայկական պետությունները»,-ասաց նա։

Hraparak.am-ի հարցին՝ հակահեղափոխությո՞ւն են անելու, Դանիելյանն ասաց․ «Չէ, մենք առաջնորդելու ենք հեղափոխությունը, որը տեղի է ունենուլ և որը անխուսափելի է։ Ընդ որում՝ սա զուտ ներհայկական պրոցես չէ։ Այս պրոցեսը, այս գալիք ճգնաժամը և դրանից հետո բխող բարեփոխումները հասունացել էին և դեռ երկու-երեք տարի առաջ ակնհայտ էր, որ էդ պրոցեսը տեղի է ունենալու։Պարզապես, դեռ թեժ փուլ չի մտել»։

Մենք նաև հետաքրրքվեցինք Արթուր Դանիելյանից, թե հայաստանյան որևէ քաղաքական ուժի կամ անհատի հետ համագործակցություն նախատեսո՞ւմ են, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյան, Միքայել Մինասյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան գուցե։

«Էս պահին՝ ոչ։ Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, որ կարող է առաջնորդել ընդդիմությունը։ Բայց ես վստահ չեմ, որ դրա կարիքը կա։ Քաղաքական պրոցեսի կարիք՝ ես վստահ չեմ որ կա։ Ինձ թվում է՝ ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտեցնելու համար։ Բայց եթե լինի ընդդիմություն, ինձ համար, ըստ էության, Միքայել Մինասյանի թեկնածությունը, ոչ թե առավել ընդունելի է, այլ ինքն ամենապատրաստվածն է էս պահին։ Իսկ կհամագործակցենք, թե ոչ, ես չեմ կարող ասել։ Կարող եմ միայն ասել, որնեթե համագործակցույթուն լինի, այն կլինի գաղափարական հենքի վրա»,-ասաց նա։