Իրինա Շեյքը հանդուգն տեսանյութի աստղ է դարձել

Բրեդլի Քուփերի նախկին սիրելիի համար վառ դիմահարդարում էր ընտրվել, որով ընդգծվել էին նրա կանաչ աչքերը, խոշոր շուրթերն ու նուրբ դիմագծեր

Իրինա Շեյքը դարձել է հայտնի ապրանքանիշի նոր դեմքը, որի համար 33-ամյա մոդելը անկեղծ հագուստներ է կրել եւ լուսանկարվել մերկ: Աստղի համար սեզոնը բավական ակտիվ է սկսվել: Իրինան նկարահանվել է Calvin Klein ապրանքանիշի համար՝ գովազդելով պայուսակների նոր հավաքածուն:

Գեղեցկուհին լուսանկարվել է կարճ ժակետով: Մյուս լուսանկարում նա մերկ մարմնին միայն սեւ վերնաշապիկ է կրում: Այլ կադրերում սուպերմոդելը գայթակղիչ զուգագուլպաներ է կրում կամ ամբողջությամբ մերկ է: Ընդ որում, մարմնի ինտիմ հատվածները ծածկել են նոր հավաքածուի ոճային պայուսակները:

Կերպարը լրացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոց եւ թեւնոց: Բրեդլի Քուփերի նախկին սիրելիի համար վառ դիմահարդարում էր ընտրվել, որով ընդգծվել էին նրա կանաչ աչքերը, խոշոր շուրթերն ու նուրբ դիմագծերը:

Իրինան երկրպագուներին հիացրել է սլացիկ եւ արեւայրուք ընդունած մարմնով: Ռուս մոդելը նաեւ հանդուգն տեսանյութի աստղ է դարձել:

Իտալական Vanity Fair-ին տված հարցազրույցում մոդելը պատմել է, որ յուրաքանչյուր կնոջ համար կարեւոր է ընդունել ու սիրել իրեն: Դա Իրինային թույլ է տալիս իրեն ուժեղ զգալ: «Ես երբեք չեմ հանձնվում եւ միշտ գնում եմ երազանքներիս ետեւից»,- նշել է նա:

Շեյքը խոստովանել է, որ իրեն միշտ աջակցել եւ իր համար հենարան է եղել ընտանիքը: Նա շատ մտերիմ է քրոջ՝ Տատյանայի եւ մայրիկի՝ Օլգայի հետ: Իրինան տատիկին ամենաուժեղ մարդն է համարում, որին երբեւէ հանդիպել է:

 

Լուսանկարները՝ Calvin Klein, Harper'