Ջիմ Կուրյե․ Սերենա Ուիլյամսը կավարտի մրցաշրջանը US Open-ից հետո

US Open-ի 6-ակի չեմպիո Սերենա Ուիլյամսը անցած տարվա եզրափակիչում պարտվել է ճապոնացի Նաոմի Օսակային

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի տիտղոսակիր, ամերիկացի Ջիմ Կուրյեն հայտնել է, որ ամերիկացի Սերենա Ուիլյամսը ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո այս տարի այլեւս չի խաղա։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23-ակի հաղթող, 37-ամյա Սերենա Ուիլյամսը US Open-ի եզրափակիչում սեպտեմբերի 7-ին կմրցի Կանադայի 19-ամյա ներկայացուցիչ Բյանկա Անդրեեսկուի հետ։

«Հիմա Սերենա գերխնդիրը 24-րդ տիտղոսն է։ Լինդսեյ Դեւենփորթը իմացել է, որ այս տարի Սերենան այլեւս կորտ դուրս չի գա։ Նա կկենտրոնանա Ավստրալիայի բաց առաջնության վրա հունվարին»,- Կուրյեի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

Հիշեցնենք, որ US Open-ի 6-ակի չեմպիո Սերենա Ուիլյամսը անցած տարվա եզրափակիչում պարտվել է ճապոնացի Նաոմի Օսակային։